Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Սկաուտական ճամբար Շուշիում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շուշի բերդաքաղաքի ամենավերին մասում, ուր սկսվում է փշատերեւ անտառը, օգոստոսյան այս օրերին լցվել է պատանեկան անսովոր աշխույժով: Թեհրանի "Րաֆֆու մարզա-մշակութային համալիրի" սքաուտական բաժանմունքի, Արցախի "Հայկի սերունդ" եւ Զանգեզուրի "Սյունյաց արծիվներ" երիտասարդական կազմակերպությունների համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ այսպես Շուշիում ծնունդ առավ առաջին համահայկական "Հայորդիներ" վրանային ճամբարը:
Ճամբարի համար հատկացված 25 հա տեղամասում որոշակի հողային աշխատանքներից հետո ստվարախիտ ծառուղում տեղադրվել են 20 վրաններ, ծնողական խորհրդի անդամների ջանքերով ստեղծվել են բաղնիքային, լվացարանային պայմաններ: Կարճ ժամանակամիջոցում ճամբարային կյանքի կարգավորման գործում իր նշանակալի ավանդն ունեցավ սկաուտապետ, Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի անդամ Ռուբեն Սարդարյանը:
Երեկոները ավանդական խարույկի բոցերի շուրջը թեւածում է Թեհրանից եկած 70 եւ ԼՂՀ ու ՀՀ շրջաններից 90 պատանիների ուրախ երգն ու պարը: Հաջորդ օրը նրանց միացան Ռուսաստանից ժամանած 10 հայորդիներ:



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: